Սողոմոնյան Կղզիների տնտեսություն
Արժույթ | Սողոմոնյան Կղզիների դոլար (=100 ցենտ) |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
Գնաճ (ՍԳԻ) | 2.664% (2018)[1] |
Մարդկային զարգացման ինդեքս | |
Հիմնական արտադրություններ | ձկնորսություն, հանքարդյունաբերություն և անտառային արդյունաբերություն |
Արտաքին | |
Արտահանում | 142 մլն (1998) |
Արտահանվող ապրանքներ | փայտ, ձուկ, արմավենու յուղ, կակաոյի հատիկներ, կոպրա |
Արտանհանման հիմնական գործընկերներ | Ճապոնիա 50%, Իսպանիա 16%, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ 5% (1996) |
Ներկրում | 160 մլն (1998) |
Ներկրվող ապրանքներ | մեքենաներ և սարքավորումներ, սնունդ և կենդանի կենդանիներ, պարենային ապրանքներ, վառելիք |
Ներկրման հիմնական գործընկերներ | Ավստրալիա 42%, Ճապոնիա 10%, Սինգապուր 9%, Նոր Զելանդիա 8%, Մեծ Բրիտանիա 5% (1996) |
Պետական ֆինանսներ | |
Եկամուտ | 49.7 մլն (2003) |
Ծախսեր | 75.1 մլն (2003) |
Մեկ շնչի հաշվով 3200 դոլար ՀՆԱ-ով Սողոմոնյան Կղզիները պատկանում են ավելի քիչ զարգացած երկրներին[5][6]։ Նրա աշխատուժի ավելի քան 75%-ը զբաղվում է այստեղ ապրելու միջոց համարվող հողագործությամբ և ձկնորսությամբ։
Տնտեսության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1998 թվականը, երբ արևադարձային փայտի համաշխարհային գները կտրուկ անկում ապրեցին, փայտը Սողոմոնյան Կղզիների հիմնական արտահանման միջոցն էր։ Վերջին տարիներին Սողոմոնյան Կղզիների անտառները ենթարկվել են վտանգավոր գերշահագործման։
Սողոմոնյան Կղզիները հատկապես տուժել է Ասիական ֆինանսական ճգնաժամից մինչև 2000 թվականի հունիսին տեղի ունեցած էթնիկ բախումները ընկած ժամանակահատվածում։ Ասիական զարգացման բանկը գնահատում է, որ արևադարձային փայտի շուկայի փլուզումը հանգեցրել է Սողոմոնյան Կղզիների ՀՆԱ-ի 15-25% կրճատմանը։ Փայտամշակման արդյունաբերության բոլոր աշխատատեղերի մոտ կեսը կորել է։ Կառավարությունը հայտարարել է, որ կվերանայի բնափայտի մթերման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով վերականգնել անտառահատումները ավելի կայուն հիմունքներով։
2000 թվականի հունիսին էթնիկ բռնություններից հետո արմավենու յուղի և ոսկու արտահանումը դադարեց, իսկ փայտի արտահանումը կրճատվեց։
Տնտեսության ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքային մշակաբույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր առևտրային մշակաբույսեր և արտահանման օբյեկտներ են կոպրան և արմավենու յուղը։
Ոսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին սկսվել է ոսկու արդյունահանումը Գուադալկանալի Գոլդ Ռիջ հանքավայրում։
Ձկնորսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սողոմոնյան կղզիների հարուստ ձկնային ռեսուրսների օգտագործումը լավագույն հեռանկարներն է բացում արտահանման և ներքին տնտեսության հետագա ընդլայնման համար։ Համատեղ ճապոնական ձեռնարկություն Solomon Taiyo Ltd.-ը, որը երկրի միակ ձկան պահածոների գործարանն էր, փակվեց 2000 թվականի կեսերին՝ էթնիկ անկարգությունների պատճառով։ Չնայած գործարանը վերաբացվել է տեղական կառավարման ներքո, թունայի արտահանումը վերսկսվել է, բայց արդեն Soltuna և NFD ապրանքանիշերի ներքո։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Սողոմոնյան Կղզիները եղել է աշխարհի ամենաքիչ այցելվող երկրներից մեկը՝ ընդամենը 26,000 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2016 և 2017 թվականներին կազմել են մոտ 1,6 միլիոն միջազգային դոլար։ Զբոսաշրջությունը ծառայությունների պոտենցիալ կարևոր արդյունաբերություն է, բայց ենթակառուցվածքների բացակայությունը, տրանսպորտային սահմանափակումները և անվտանգության խնդիրները խոչընդոտում են դրա աճին։ Scuba Diving-ը և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը երկու հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերն են[7][1] Արխիվացված 2020-06-10 Wayback Machine[2] Արխիվացված 2024-05-23 Wayback Machine:
Արտաքին օգնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից Սողոմոնյան Կղզիների կառավարությունն ավելի ու ավելի անվճարունակ է դարձել։ 2001 թվականին դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 8%-ին։ Նա ի վիճակի չէ երկու շաբաթը մեկ անգամ վճարել աշխատավարձ և չափազանց կախված է դարձել արտաքին օգնության հաշիվներից ստացվող միջոցներից, որոնք, ըստ հաշվարկների, 2001 թվականին կազմել են պետական ծախսերի 50%-ը ։ Օգնության հիմնական դոնորներն են Ավստրալիան՝ տարեկան 247 միլիոն դոլար (2006), Նոր Զելանդիան՝ տարեկան 14 միլիոն դոլար (2004), Եվրոպական Միությունը, Ճապոնիան՝ տարեկան 40 միլիոն դոլար (2005) և Չինաստանի Հանրապետությունը (Թայվան)՝ տարեկան առնվազն 20 միլիոն դոլար։
Սողոմոնյան Կղզիները ԱՀԿ անդամ է։
Էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 78 գիգավատ ժամ (2008 թվականի դրությամբ)
Էլեկտրաէներգիայի սպառում՝ 72.54 գիգավատ ժամ (2008 թվականի դրությամբ)
Էլեկտրաէներգիայի արտահանում՝ 0 կՎտժ (2009 թվականի դրությամբ)
Էլեկտրաէներգիայի ներմուծում՝ 0 կՎտժ (2009 թվականի դրությամբ)
Վերականգնվող էներգիայի զարգացման թիմը, որը աշխատում է Խաղաղ օվկիանոսի կղզիների կիրառական երկրային գիտությունների հանձնաժողովում (SOPAC) և ֆինանսավորվում է Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության գործընկերության (REEEP) կողմից, մշակել է մի սխեմա, որը թույլ է տալիս այս համայնքներին մուտք գործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ, ինչպիսին է արևային էներգիան, առանց զգալի քանակությամբ կանխիկ գումար ներգրավելու։ Ըստ այս սխեմայի՝ եթե կղզիների բնակիչները չեն կարողանա կանխիկ վճարել արևային վահանակների համար, նրանք դա կարող են անել բերքով[8]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում են 1980-2017թթ. տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները[9]՝
Տարի | ՀՆԱ
(ԱՄՆ դոլարով) |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն
(ԱՄՆ դոլարով) |
ՀՆԱ
(մլրդ ԱՄՆ դոլարով, անվանական) |
ՀՆԱ աճ
(իրական) |
Գնաճ
(տոկոսներով) |
Պետական պարտք (ՀՆԱ-ի տոկոսը) |
---|---|---|---|---|---|---|
1980 | 0.19 | 803 | 0.18 | −2.7 % | 8.3 % | ... |
1985 | 0.23 | 858 | 0.17 | −3.1 % | 9.4 % | ... |
1990 | 0.32 | 1,015 | 0.22 | 2.2 % | 8.7 % | ... |
1995 | 0.53 | 1,469 | 0.47 | 10.1 % | 9.6 % | ... |
2000 | 0.50 | 1,211 | 0.42 | −14.3 % | 6.9 % | ... |
2005 | 0.65 | 1,389 | 0.48 | 12.9 % | 7.5 % | 53 % |
2006 | 0.70 | 1,454 | 0.54 | 4.0 % | 11.2 % | 48 % |
2007 | 0.76 | 1,551 | 0.62 | 6.4 % | 7.7 % | 44 % |
2008 | 0.83 | 1,656 | 0.70 | 7.1 % | 17.3 % | 35 % |
2009 | 0.80 | 1,553 | 0.74 | −4.7 % | 7.1 % | 34 % |
2010 | 0.87 | 1,643 | 0.85 | 6.8 % | 1.0 % | 29 % |
2011 | 1.00 | 1,858 | 1.05 | 13.2 % | 7.4 % | 21 % |
2012 | 1.06 | 1,937 | 1.19 | 4.6 % | 5.9 % | 17 % |
2013 | 1.11 | 1,982 | 1.29 | 3.0 % | 5.4 % | 15 % |
2014 | 1.16 | 2,017 | 1.34 | 2.3 % | 5.2 % | 13 % |
2015 | 1.20 | 2,046 | 1.31 | 2.5 % | −0.6 % | 10 % |
2016 | 1.26 | 2,097 | 1.38 | 3.5 % | 0.5 % | 8 % |
2017 | 1.32 | 2,157 | 1.47 | 3.2 % | −0.4 % | 10 % |
Օտարերկրյա պետական օգնությունը՝ ՀՆԱ-ի տոկոսով՝ 40.125% (2006 թվականի դրությամբ)
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ գնողունակության հավասարություն- $3,200 (2011 թվականի դրությամբ)
ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ ոլորտների՝
գյուղատնտեսություն՝ 37.7%
արդյունաբերություն 6.4%
ծառայություններ՝ 55.9% (2011 թվականի դրությամբ)
Աղքատության շեմից ցածր բնակչություն՝ %
Տնային տնտեսությունների եկամուտը կամ սպառումը ըստ տոկոսների՝
ամենացածրը՝ 10%
ամենաբարձրը՝10%
Գնաճի մակարդակը (սպառողական գներ)՝ 10% (1999 թվականի դրությամբ)
Աշխատուժ՝ 202,500 (2007 թվականի դրությամբ)
Աշխատուժի բաշխումը ըստ զբաղմունքի՝ գյուղատնտեսություն՝ 75%, արդյունաբերություն՝՝ 5%, ծառայություններ՝ 20% (2000 թվականի դրությամբ)
Գործազրկության մակարդակ՝ NA%
Բյուջե՝
եկամուտներ՝ $313.1 միլիոն
ծախսեր՝ $261.7 միլիոն, ներառյալ կապիտալ ծախսերը՝ $0 (2011 թվականի դրությամբ)
Արդյունաբերություն՝ ձուկ (թունա), հանքագործություն, անտառանյութ
Արդյունաբերական արտադրության աճի տեմպը՝ NA%
Գյուղատնտեսական արտադրանք՝ կակաո, հնդընկույզ, արմավենու միջուկներ, բրինձ, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ձուկ, փայտ
Արտահանում՝ $216.5 միլիոն (2010 թվականի դրությամբ)
Արտահանվող ապրանքներ՝ փայտ, ձուկ, արմավենու յուղ, կակաո,
Արտահանման գործընկերներ՝ Չինաստան՝ 54%, Ավստրալիա՝ 12.5%, Թաիլանդ՝ 4.6% (2011)
Ներմուծում՝ $360.3 միլիոն (2010 թվականի դրությամբ)
Ներմուծվող ապրանքներ՝ սննդամթերք, հիմնական միջոցներ, արդյունաբերական ապրանքներ, վառելիք, քիմիական նյութեր
ներմուծման գործընկերներ՝ Ավստրալիա՝ 27.3%, Սինգապուր՝ 26.4%, Չինաստան՝ 6.5%, Մալազիա՝ 5.1%, Նոր Զելանդիա՝ 5.1% (2011)
Արտաքին պարտք՝ $166 միլիոն (2004)
Արժույթ՝ 1 Սողոմոնյան կղզիների դոլար (SI$) = 100 ցենտ
Փոխարժեքներ՝ 1 ԱՄՆ դոլարը գնվում է 7.833 Սողոմոնյան կղզիների դոլարով (SI$) (2017 թ. հունվար)
Ֆինանսական տարի՝ օրացուցային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «World Economic Outlook Database, October 2019». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Global Economic Prospects, June 2020. World Bank. 2020. էջ 74. doi:10.1596/978-1-4648-1553-9. ISBN 978-1-4648-1553-9. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ «Human Development Index (HDI)». hdr.undp.org. HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Inequality-adjusted Human Development Index (IHDI)». hdr.undp.org. HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ The Case for a Legislative Budget Office in the Solomon Islands. Social Science Research Network (SSRN). Accessed 18 July 2017.
- ↑ Solomon Islands: Case for Legislative Budget Office. Development Policy Institute (Devpolicy). Accessed 18 July 2017.
- ↑ «Keine Lust auf Massentourismus? Studie: Die Länder mit den wenigsten Urlaubern der Welt». 2018 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «News Archives». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Report for Selected Countries and Subjects» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.